Հաճախ տրվող հարցեր
Հարցեր բժիշկների համար՝ ֆայլերի փոխանցման, վճարման, հաստատման և ստացման գործընթացի մասին։
Ինչպե՞ս ուղարկել STL/OBJ/ZIP ֆայլերը։
Հայտը ուղարկելուց հետո ֆայլերը կարող եք փոխանցել Telegram-ով, WhatsApp-ով կամ Email-ով՝ նշելով Ձեր Case ID-ն։
Կարո՞ղ եմ վճարել մինչև դիզայնի հաստատումը։
Վճարումը կատարվում է դիզայնի կամ setup-ի հաստատումից հետո, որպեսզի բժիշկը նախ տեսնի և հաստատի աշխատանքը։
Ի՞նչ ֆայլեր եք ընդունում։
Ընդունում ենք STL, OBJ, PLY, ZIP, PDF, JPG և PNG ֆայլեր։
Կա՞ առաքում։
Սկզբնական փուլում հնարավոր է վերցնել աշխատանքը լաբորատորիայից։ Առաքման տարբերակները Երևանում և Հայաստանում կավելացվեն հաջորդ փուլերում։
Ո՞ւմ համար է ծառայությունը։
Ծառայությունը նախատեսված է օրթոդոնտների, ատամնաբույժների և կլինիկաների համար։